ОБМЕН ВАЛЮТ PAY NEXT
БЫСТРО И КАЧЕСТВЕННО
1 WMR = 7.5 AMD | 1 WMZ = 472 AMD
Տարադրամի փոխարժեքները ՀՀ բանկերում
13:51 02.08.2017
Հայաստանյան բանկերն այսօր` օգոստոսի 2-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները.
     · 1 դոլարի միջին փոխարժեքն` առք` 476.91 դրամ, վաճառք` 480.28 դրամ,
     · 1 եվրոյի միջին փոխարժեքն` առք` 561.74
     դրամ, վաճառք` 570.15 դրամ,
     · 1 ռուբլու միջին փոխարժեքն` առք` 7.82 դրամ, վաճառք` 8.03 դրամ:
Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 477.50 դրամ է` 4 բանկում: Նվազագույն փոխարժեքը 476 դրամ է` «Մելաթ բանկ»-ում: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 480.50 դրամ է` 9 բանկում: Նվազագույն փոխարժեքը 480 դրամ է՝ 6 բանկում:
Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքը 563 դրամ է` «Արմսվիսբանկ»-ում և «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ում, իսկ նվազագույն փոխարժեքն առաջարկում են 3 բանկում՝ 560 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 572 դրամ է` «Արցախբանկ»-ում և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 569 դրամ է՝ «Պրոմեթեյ Բանկ»-ում և «Արմսվիսբանկ»-ում:
Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7.87 դրամ է՝ «Պրոմեթեյ Բանկ»-ում և «Արմսվիսբանկ»-ում։ Նվազագույնը 7.75 դրամ է` «Ինեկոբանկ»-ում: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ում և «Յունիբանկ»-ում` 8.10 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 7.97 դրամ է՝ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում:


Բոլոր նորությունները