ОБМЕН ВАЛЮТ PAY NEXT
БЫСТРО И КАЧЕСТВЕННО
1 WMR = 7.05 AMD | 1 WMZ = 470 AMD
Էլ. փողի սահմանաչափեր և սահմանափակումներ
20:24 24.07.2017
1.ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
«Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) «էլեկտրոնային փողի միջոցով իրականացվող գործարքների սահմանաչափերի և սահմանափակումների կիրառման» կարգը (այսուհետ` Կարգ) կարգավորում է Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ժամանակ, բացի ՀՀ և միջազգային օրենքներից, ԿԲ կանոնակարգերով ֆինանասկան կազմակերպությունների համար սահմանված գործարքների նկատմամբ սահմանափակումներից, նաև Ընկերության կողմից սահմանված սահմանափակումները և սահմանաչափերը:
2.ՆՊԱՏԱԿԸ
Ընկերությունը, Կարգը սահմանելիս, հիմնվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանuավորման (այսուհետ` ՓԼ/ԱՖ) կանխարգելման ոլորտում ՓԼ/ԱՖ բարձր և ցածր ռիսկի չափանիշների ու դրանց որոշման կարգի, օգտատերի նույնականացման կանոնների, գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի համարելու չափանիշների, կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) կասեցման (իրականացման մերժման) գործառույթների, ներքին դիտարկումների մարմնի գործառույթների, ինչպես նաև Ընկերության կողմից իրականացվող այն պարտադիր միջոցառումների և ընթացակարգերի վրա, որոնք կբացառեն Ընկերության միջոցով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների շրջանառությունն ու ահաբեկչության ֆինանսավորումը:
3.ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Ընկերության կողմից ծառայությունների մատուցումը իրականացվում է էլեկտրոնային փողով և կանխիկ/անկանխիկ միջոցներով: Էլեկտրոնային փողով իրականացվող գործառույթներն իրականացվում են Իդրամ հաշվառման հաշիվների միջոցով: Հաշվառման հաշիվներով իրականացվող գործարքներն են՝ համալրում, վճարում, փոխանցում և մարում:Ելնելով հաշվառման հաշիվների կարգավիճակներից՝ Չնույնականացած, Պրեմիում և Պրեմիում պլյուս, գործում են սահմանափակումների և սահմանաչափերի տարբեր կիրառումներ: Նշված կարգավիճակները և նույնականացման կարգը սահմանված են Ընկերության Հրապարակային պայմանագրում, իսկ վերջիններիս գործարքների սահմանաչափերը և սահմանափակումները կարգավորվում են սույն Կարգով:
3.1.ՊՐԵՄԻՈՒՄ ԵՎ ՊՐԵՄԻՈՒՄ ՊԼՅՈՒՍ
Օգտագործողին նույնականացնող Հաշվառման Հաշվում (Հաշիվներում) պահվող էլեկտրոնային փողը յուրաքանչյուր պահի չի կարող գերազանցել 1,000,000 ՀՀ դրամը: Օգտատիրոջ կողմից մեկից ավելի Հաշվառման Հաշիվներ ունենալու դեպքում, նշված սահմանաչափը կիրառվում է բոլոր հաշիվներին միասին, իսկ գործարքների տեսակները իրենց սահմանաչափերով ներկայացված են ստորև.
3.1.1.ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ
Ստորև ներկայացված Աղյուսակում 1-ում բերված են Պրեմիում և Պրեմիում պլյուս կարգավիճակ ունեցող օգտատերերի համար գործող համալրման հնարավորություններն ու սահմանաչափերը կանխիկ և անկանխիկ միջոցներով՝

Բոլոր նորությունները