ОБМЕН ВАЛЮТ PAY NEXT
БЫСТРО И КАЧЕСТВЕННО
1 WMR = 7.05 AMD | 1 WMZ = 470 AMD
Դոլարը շարունակում է աճել
10:26 03.12.2015
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 483.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.78 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 512.97 դրամ (աճել է 1.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 727.35 դրամ (նվազել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.22 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 218.61 դրամ, ոսկին՝ 16,487.65 դրամ, պլատինը՝ 12,902.57 դրամ:

Դեկտեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 485 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 485 դրամ:
Բոլոր նորությունները